Եվրոխորհրդարանում հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումներ տեղի կունենան սեպտեմբերի 10-ից 13-ն անցկացվող պլենար նիստի շրջանակներում:
Սաֆարովի գործով քննարկումները կանցկացվեն սեպտեմեբրի 13-ին, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում՝ տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը:
Քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև:
Աղբյուրը՝ Իրավաբան.net