Ո՞վ է Andre Makarov օգտատերը facebook.com-ում. պարզում է ոստիկանությունը

Հունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ: Դեպքի մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել