Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Հայաստանի ճանաչված և լավագույն փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանը:
-Տիկին Պետրոսյան, ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով:
-Այս տարին առանձնահատուկ էր նոր Սահմանադրության հանաքվեով, որի արդյունքների վերաբերյալ հասարակությունը մեծ կասկածներ ունի: Ձեռքբերումների մասին ոչինչ չեմ կարող ասել, իսկ բացթողումը միանշանակ է. հանրությունը չի ընդունում հանրքավեի վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները:
-Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:
–Արդարադատության համակարգի 2015 թվականի ամենատեսանելի հարվածներից են, իմ կարծիքով, վերաքննիչ քրեական դատարանի կողմից երիտասարդ նորանշանակ դատավորների կողմից կայացրած արդարացման դատական ակտերի անխնա բեկանուները և մեղադրական դատավճիռների կայացումը, ինչպես նաև այլ արդարացի դատական որոշումների բեկանումը՝ կապված անձանց կալանավորումների հետ, բացառությամբ, իհարկե, դատավորներ պարոն Մ.Պապոյանի և պարոն Վ. Ռշտունու! Այս ամենը լուրջ հարված է արդարատությանը, քանի որ բեկանվում են օրինական դատական ակտեր:
-Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:
–Խիստ ազդեցիկ են բոլոր այն գործերը, որոնցով արդարադատություն չի իրականացվում: Եվ արդյունքում կայացվում են անօրինական դատական ակտեր: Օրինակ, վերջին դատական ակտը, որով իմ պաշտպանյալին դատապարտեցին 8 տարի ազատազարկման, իբրև սպանության փորձի համար, երբ տուժողի վնասվածքները թեթև հատկանիշներ չեն պարունակում, իսկ ինքն էլ գտնվել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:
-Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:
-Դա այն փաստաբանն է, ով օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարում է իր վստահորդի շահերը առավել արդյունավետ պաշտպանելու համար։ Այն դատավորն է, ով, անկախ ամեն ինչից, կարողանում է իրական արդարադատություն իրականացնել՝ վերականգնելով մարդկանց հավատը դատարանների և արդարադատության հանդեպ։ Այդպիսի դատավորներից են՝ Մխիթար Պապոյանը, Վազգեն Ռշտունին, Դավիթ Հարությունյանը, Դավիթ Բալայանը և Ալեքսանդր Ազարյանը, և նման դատավորների թիվը տարեց տարի ավելանում է։
-Աբսուրդային իրավական փաստաթղթերի հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու՞:
-Այդպիսիք բազմաթիվ են, բայց ամենաաբսուրդայինը, կարծում եմ, այն փաստաթուղթն է, որը ստանալով 15-20% չկեղծված ձայն, որպես Սահմանադրություն կարգավորելու է մեր երկրի հասարակական հարաբերությունները։
-Ամենազավեշտալի դեպքը, որ պատահեց դատարանում:
-Զավեշտի վերածված մի իրավիճակ էր, երբ դատարանը գործի դատաքննությունը ավարտելուց հետո դատավճիռ չկայացնելու համար 5 ամիս շարունակ դատական նիստերը հետաձգելով թույլ չէր տալիս, որպեսզի ակնհայտ անմեղ պաշտպանյալս իր մեկ րոպեանոց վերջին խոսքն ասի, իսկ հետո նրան դատապարտեց: Սակայն վերաքննիչ դատարանը արդարացրեց նրան հետագայում:
-Ի՞նչ նվեր են խնդրել ձեր բալիկները Ձմեռ պապիկից:
-2016-ից ձեր ակնակալքիներն ու մաղթանքը:
-Ակնկալում եմ, որ իմ վարած գործերով արդարացման դատավճիռները և արդարացման հիմքով կարճումները էլ ավելի կշատանան։ Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բազմացում ու բարգավաճում մեր ժոոովրդին։