Իրավաբան.net-ը իր «Իրավաբանական խճանկար» սյունակի շրջանակներում շարունակում է ներկայացնել հետաքրքիր և ծիծաղաշարժ պատառիկներ դատական նիստերից, տարօրինակ օրենքներից և իրավաբանական հումորային պատմություններից: Ստորև ներկայացնում ենք հերթական պատմություններից երկուսը.
***
Մեր երկրի կառավարության ամանորյա բարեմաղթանքն է ունենալ. բացարձակ առողջ ու հարուստ քաղաքացի, որը կանոնավոր վճարում է հարկերը և մահանում կենսաթոշակի անցնելու հենց առաջին օրը:
***
Հայկական պաշտոնյաների առանձնահատկություն. գողանալ ճանապարհների շինարարության գումարներից, այդ փողերով գնել շքեղ ու թանկարժեք մեքենա, և այն քշել վատ ճանապարհներով: