Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/Ա շենքի դիմաց 1991 թ. ծնված Արայիկ Ս.-ն «Լանսիա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Էմմա Թադևոսյանին:

Հունվարի 2-ին, ժամը 13.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Էմմա Թադևոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել