Այսօր և սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կսահմանվի հերթապահություն:
ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են զանգահարել նախապես հայտարարված 511 335, 511 338 հեռախոսահամարներով՝ հայտնում են Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net