Հունվարի 1-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում ` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» տանող ճանապարհին, մերկասառույցի պատճառով բախվել 4 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օրանժ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 130 OF 61 պետհամարանիշի (վարորդ ՝ Վ. ն.) և «Օպել» մակնիշի 34 PM 488 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ ` Վ. Ի.), տուժածներ չկան. տեղանքում առկա է մերկասառույց:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել մոտակայքում գտնվող «ԱՄ» տաքսի ծառայութանը պատկանող «Շկոդա» մակնիշի 29 ՍՕ 526 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Ա. Մ.):