ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աղվան Գառնիկի Հովսեփյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու, իսկ Գևորգ Սուրիկի Կոստանյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Հրամանագրերում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Գառնիկի Հովսեփյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Սուրիկի Կոստանյանին շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:»