Հարգելի՛ դատավորներ, դատական ծառայողներ,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Հիրավի, 2015 թվականը ծանրաբեռնված տարի էր: Քաղաքացիական գործերի թվի աճի հետ զուգահեռ, վիճակագրությունը փաստում է, որ բարձրացել է դատարանների կատարողականությունը, իսկ քրեական գործերով ավելացել են արդարացման դատավճիռները: Սա մեր նվաճումն է, որը հնարավոր է դարձել յուրաքանչյուրիդ նվիրված աշխատանքի շնորհիվ:
Շնորհակալ եմ և մաղթում եմ, որ 2016 թվականը Ձեր և Ձեր ընտանիքների համար նշանավորվի հաջողություններով և նվաճումներով:
Եղեք առողջ, երջանիկ և անփորձանք:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
Արման Մկրտումյան