ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին տրամադրվում է 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի հունվարի 8-22-ը ներառյալ։
Գագիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվելու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի վրա: