ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին: Հրամանարգում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն 1-ին հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: