Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակի գործակալն ու հայտնել, որ երկու հոգի զինված հարձակվել են իր և ընկերոջ վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 00.21-ին 2 անհայտ անձինք մուտք են գործել գրասենյակ, զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 605.000 դրամ և դիմել փախուստի:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Գևորգ Սերոբյանը և նույն թվականին ծնված Ռաֆիկ Ռաֆայելյանը:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Ե. Թադևոսյան փողոցի թիվ 12 հասցեից Գ. Սերոբյանը բերման է ենթարկել, իսկ ժամը 23.30-ին Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից՝ Ռ. Ռաֆայելյանը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:
Գ. Սերոբյանը և Ռ. Ռաֆայելյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: