ՀՀ կառավարությունն այսօր լրացում կատարեց գործադիրի՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ և Ազգային ժողովին հատկացրեց 50 մլն ՀՀ դրամ:
Հարկատուների հաշվին Ազգային ժողովին նման չափի գումար է հատկացվում, որպեսզի օրենսդիրում հոգան պատգամավորների գործուղումների և շրջագայությունների ծախսերը:
Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Կառավարությունը այն հաստատեց: