Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ գործադիրը որևէ որոշում չկայացրեց հունվարի 8-ի աշխատանքային օրվա տեղափոխման վերաբերյալ, փոխարենը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ միշտ իրեն հարցնում են, թե ինչպե՞ս է լինելու աշխատանքային օրվա հարցը, նա շեշտեց, որ որևէ փոփոխություն չի նախատեսվում, դեռ ավելին՝ գործադիրի ղեկավարը հավաստիացրեց, որ իրենք աշխատելու են հունվարի չորսից:
Այսպիսով՝ Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին:
Հունվարի 8-ը կլինի աշխատանքային, այսինքն` տոներին կհանգստանանք 8 օր: