Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդն ունի նոր նախագահ

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ նորացված կազմով: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով խորհրդի անդամ է վերանշանակվել Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև խորհրդի նոր անդամ է նշանակվել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից հաղորդում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էր Խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվերակությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ ցանկանալով ակտիվ և բեղմնավոր աշխատանք:

Վերջին մեկ տարում Կառավարման խորհուրդը նախագահում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Է. Բաբայանին կատարած աշխատանքի համար այն համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն Խորհրդի անդամի կարգավիճակում ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ: Է. Բաբայանն էլ նշեց, որ հետագայում ևս ակտիվ կաշխատեն միասին՝ իրագործելով իրենց առաջ դրված խնդիրները:

Տեղեկացնենք, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.

Երվանդ Խունդկարյան – ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ, Խորհրդի նախագահ

Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Հովսեփ Բեդևյան – ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ

Համլետ Ասատրյան – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Էմիլ Բաբայան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Արթուր Դավթյան – Երևան քաղաքի դատախազ

Րաֆֆի Ասլանյան – Շիրակի մարզի դատախազ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել