Վաղը` դեկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Հենց այս նիստին կառավարությունը կորոշի, թե քանի օր ենք հանգստանալու տոների ժամանակ:
Այսպես՝ Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին:
Այս պահին կառավարության օրակարգում հունվարի 8-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին նախագիծ չկա: Նշենք, որ նախորդ տարի կառավարությունը տեղափոխեց աշխատանքային օրը, սակայն եղան դժգոհություններ, այնպես որ չի բացառվում՝ կառավարության վաղվա նիստին այս մասով որևէ որոշում չկայացվի, և հունվարի 8-ը լինի աշխատանքային: