Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անցնող օրերին սահմանային լարվածությունը զգալիորեն նվազել է, կրակոցները պակասել են: