Մահվան ելքով վրաերթ Երևանում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Սամվել Եկմալյանին, ով տեղում մահացել է: Վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.50-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել