«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հունվար ամսին տոն օրեր են համարվում Ամանորը, Ծննդյան տոները և Բանակի օրը, իսկ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոցը համարվում է հիշատակի օր: Այս օրերը համարվում են ոչ աշխատանքային օրեր:
Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին:
Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին և համարվում է ոչ աշխատանքային օր:
Ամփոփելով նշենք, որ հունվարի 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 6-ը, 7-ը, 28-ը հանդիսանում են տոն օրեր, որոնք ոչ աշխատանքային օրեր են: Առաջիկա հունվար ամսին հանգստյան (շաբաթ-կիրակի)` ոչ աշխատանքային օրեր են նաև հունվարի 9-ը, 10-ը, 16-ը, 17-ը, 23-ը, 24-ը, 30-ը, 31-ը:
Ընդհանուր առմամբ հունվար ամսի 31 օրից ոչ աշխատանքային օրերը 16-ն են: Բնականաբար, հունվար ամսին աշխատանքային օրերի ընդհանուր թիվը կլինի 15-ը, մեկով օրով պակաս, քան ոչ աշխատանքային օրերը: