Դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 8000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:
Նշվածժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառելէ նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ, TR-107տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանումառաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: