20-ամյա Հակոբը (անունը փոխված է) ամբաստանյալի աթոռին է հորը դանկահարելու մեղադրանքով: Գործը քննում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության` նա այս տարվա սեպտեմբերի 24-ին հոր հետ վիճաբանել է` պահանջելով նրանից վերջն դնել օտար աղջիկների հետ հարաբերություններին: Վիճաբանության ժամանակ ձեռքին եղած խոհանոցային դանակով դիտավորյալ մեկ անգամ հարվածել է հորը` որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած , որովայնի խոռոչ թափանցող, լյարդի և կլոր կապանի վնասումով վերքի ձևով նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գործին, որպես իրեղեն ապացույց, կցված է խոհանոցային դանակը:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: