Ձերբակալվեց անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ին, ով 2013 թ. հունիսի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի մեղադրանքով (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):
Ալեքսանդր Պ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել