ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հրաման է ստորագրել Նաիրա Սեդրակյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Հրամանում, մասնավորապես՝ ասված է.
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով. հրամայում եմ՝
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 14-2.2-68) Նաիրա Սերգեյի Սեդրակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։