Առաջիկա տոներին անընդմեջ կհանգստանանք 8 օր

«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները Հայաստանում համարվում են ոչ աշխատանքային օրեր:

Ըստ նույն օրենքի Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին:

Այս բոլոր օրերը ըստ «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համարվում են ոչ աշխատանքային օրեր: Այսպիսով, ըստ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքաjին օրերը կսկսվեն 2015թ.-ի դեկտեմբերի 31-ին և կավարտվեն 2016թ.-ի հունվարի 7-ին` հինգշաբթի օրը` 8 օր անընդմեջ հանգստանալու հնարավորություն ընձեռելով աշխատողներին: Ոչ աշխատանքային, հանգստյան օրեր են նաև հունվարի 9-ը և 10-ը` շաբաթ և կիրակին:  2015թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ.-ի հունվարի 10-ը ներառյալ միակ աշխատանքային օրը համարվում է 2016թ.-ի հունվարի 8-ը, որը դեռևս ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ չի տեղափոխել այլ օր: Ուստի, աշխատեոները աշխատանքի կգան հունվարի 8-ին, որից հետո կհանգստանան հունվարի 9-ին և 10-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել