Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ու Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցում հայտնաբերել և բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 1982 թ. ծնված Կառոլ Ռ.-ին, ով Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով և 64, 65, 11 հոդվածներով /թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, կազմակերպված խմբի անդամ, խարդախություն, ռեցիդիվ/:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: