Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենք, որտեղ հայտնաբերվել է մոտ 28 տարեկան տղամարդու դիակ՝ արյունոտ վիճակում: Մեկնած օպերատիվ խումբը Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերել է 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: