Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ վարորդի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով 2 քաղաքացուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: