Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
Ավագանին կազմված է 65 անդամից: Ընտրվում է չորս տարի ժամկետով: Ավագանին ընդունում է իր կանոնակարգը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին և որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ, քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ, որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net