Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրած նախագծով ասաց, որ 2016-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության կարիքների համար անհրաժեշտ է պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները մեկ աղբյուրից` բանակցային ընթացակարգով ձեռք բերել, երկրում պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների կենտրոնացված և մատչելի գներով ձեռքբերման գործընթացի նորմատիվ-իրավական հիմքն ապահովելու համար:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2016-2017 թվականերին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նախազորակոչիկների և զորակոչիկների համար Հեպատիտ Ա պատվաստանյութը ձեռք բերել ֆրանիսական Սանոֆի Ավենտիս ընկերության կողմից` 1 դեղաչափը 15 եվրո գնով` առանց ԱԱՀ-ի:
Վարչապետը հետաքրքրվեց, թե այլ կազմակերպությունից գնելու դեպքում` ինչ գին է լինելու, Արմեն Մուրադյանը խոսեց ընթացակարգերց, պայմանագրից, Հովիկ Աբրահամյանին նրա պարզաբանումները չբավարարեցին, նա շեշտեց, որ իր նպատակն է հասկանալ, թե ինչ գին է առկա միջազգային շուկայում, վերջում գործադիրի ղեկավարն ասաց. «Բայց Դուք իմ հարցին չպատասխանեցիք, ակնակալում եմ գրավոր պարզաբանում»: Այդուհանդերձ կառավարությունը հաստատեց նախագիծը: