Կառավարությունն այսօր հաստատեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի` առաջարկվում է ստեղծել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետություն ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:
Սեյրան Օհանյանն ասաց, որ հիմնադրամի գործունեության նպատակներն են աջակցել համալսարանի գործունեությանը՝ կապված Հայաստանի ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացման և համալսարանի կողմից իրականացվող ՀՀ պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտամեթոդաբանական, գիտակրթական, գիտահետազոտական և գիտահրատարակչական աշխատանքների հետ:
«Որևէ լրացուցիչ պետական բեռ պետության վրա չի առաջանում», եզրափակեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունն ընդունեց այս նախագիծը: