Գազաբալոնային համակարգերի շուկայահանումը Հայաստան խստացվում է

Գազաբալոնային համակարգերը Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է շուկայահանման, եթե այն ուղեկցվում է համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ համապատասխանության հայտարարագրով` տեխնիկական կանոնակարգի պահանջներին և այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվում է գազաբալոնային համակարգերի վրա: Այս մասին նշվում է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին նախագծում, որը այսօր հաստատեց կառավարությունը: Այն ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարտիտյանը:

Նշվում է, որ Գազաբալոնային համակարգի համար ռիսկերը որոշելու նպատակով պետք է հաշվի առնվեն մի շարք գործոններ:

Ըստ կառավարության` այս նախագծի ընդունումը պայմանավորված է վերջերս ավտոգազալիցքավորման ճնշակայաններում հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի կատարմամբ:

Գործադիրում նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, կապված ԱԳԼՃԿ-րին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ, որոնց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը:

Կառավարության նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ` որոշման նախագիծ, հավելված, հիմնավորում, տեղեկանքներ, ամփոփաթերթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել