Օպերային երգիչ, դիրիժոր և խմբավար Սիփան Հակոբյանին կառավարությունն այսօր պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրեց: Նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա ասաց, որ Սիփան Հակոբյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետումը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում: