«Գումարը կա, աշխատանքներ չեն իրականացնում». Հովիկ Աբրահամյան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը այսօր կառավարության նիստին ներկայացվող նախագծով խնդրեց թույլատրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝ «Նոր էներջի» ՍՊԸ և «Էկոլակտ» ՍՊԸ կոնսորցիումովի հետ կնքված մի քանի պայմանագրերում կատարել փոփոխություն՝ պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը:

Այս հանգամանքը դուր չեկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նա ասաց. «Սա նախագահի հանձնարարականն է, բայց արդեն 6-7 ամիս հետաձգվում է: Գումարը կա, աշխատանքներ չեն իրականացնում»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել