Ավտովթարից մահացել է զինծառայողն ու 15-ամյա ուղևորը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա անչափահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները:

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած «Մերսեդես-Բենց S500L» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի կողային բետոնե սալիկներին և շրջվել: Ավտովթարի հետևանքով վարորդը և 15-ամյա ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառը, հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ ավտոմեքենայում, բացի նշված 2 տուժածներից, այլ անձինք չեն եղել։

էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել