Ֆրանսիայում ոստիկանները ձերբակալել են հղի ձևացող կնոջը

Հղի ձեացող կինը, ով ըստ հաղորդման՝ իսլամ ընդունած 23-ամյա ֆրանսուհի է, ձերբակալվել է որովայնի վրա ռումբ կրելու կասկածանքով: Նա իր 35-ամյա ամուսնու հետ ձերբակալվել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: Այս մասին հայտնում է The Independent լրատվականը:

Նշվում է, որ ամուսինների տան խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են արհեստական (պրոթեզավորված) որովայն, որը ամուսինները գնել էին առցանց: Տեղական Midi Libre լրատվականին տված հարցազրույցում հակաահաբեկչական հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ կինը պնդել է, թե կեղծ որովայն տեղադրելու պատճառը ճանապարհորդության ընթացքում արտոնյալ պայմաններով բուժում ստանալն է եղել: Սակայն քննիչները հայտնել են, որ կեղծ որովայնը պատված է եղել ալյումինե փայլաթիթեղով, որը հեշտությամբ ներսում տեղադրված օբյեկտը թաքցնում է մետաղորսիչներից: Le Parisien-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ապացույցներ են հայտնաբերել, ըստ որի՝ ամուսինները առցանց դիտել են Իսլամական Պետության կողմից իրականացված վայրագությունների տեսահոլովակները, ինչը շատ լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ:

Ներկայումս նրանք տնային կալանքի տակ են գտնվում, քանի դեռ հետաքննությունը ընթացքի մեջ է:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել