Լոնդոնի Ռիջենթ փեղոցը տարհանվել է «կասկածելի մեքենայի» հայտնաբերումից հետո

Ոստիկանությունը ամանօրյա գնումներ կատարող հարյուրավոր մարդկաց է տարհանել Լոնդոնի Ռիջենթ բանուկ փողոցից՝ կասկածելի մեքենայի մասին ստացած տեղեկությունից հետո: Այս մասին տեղեկացնում է The Independent լրատվական կայքը:

Մետրոպոլիտենի ոստիկանության խոսնակը Independent-ին հայտնել է, որ ոստիկանները շրաջափակել են տարածքը, քանի դեռ աշխատակիցները ուսումնասիրում էին մեքենան:

Ավելի ուշ հայտարարվել է, որ մեքենան վտանգ չի ներկայացնում և այժմ թույլատրվում է հետիոտների մուտքը տարածք: Դեպքը, սակայն, ի ցույց է դրել ամբողջ մայրաքաղաքում տիրող զգոն վիճակը՝ պայմանավորված ավելի վաղ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությամբ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել