Նոր նշանակում Արդարադատության նախարարի հրամանով

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հրամանում, մասնավորապես` ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-10) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Ս. Գևորգյանի դիմումը. հրամայում եմ՝ Սիրվարդ Հուսիկի Գևորգյանին 2015 թվականի դեկտեմբերի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-10) պաշտոնում։
Աշխատավարձն՝ ըստ հաստիքային ցուցակի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել