Ե՞րբ և ի՞նչ պայմաններում պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը

Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`

1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.

3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.

4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):

Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

Այս մասին նշվում է ՀՀ կառավարության N 955-Ն որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել