Ի՞նչ անի վարորդը, եթե ճանապարհային նշաններն ու լուսացույցի ազդանշանները հակասում են իրար

ՀՀ կառավարության N 955-Ն որոշումը՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններն ու տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին, սահմանում է, որ եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:

Երբ լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:

Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով: Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել