Արգիշտի Կիվիրյանը ՄԻԵԴ բողոք է ներկայացրել՝ ընդդեմ ոստիկանության

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը դեկտեմբերի 20-ին բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեզ հետ զրույցում պարոն Կիվիրյանը փոխանցեց, որ խոսքը գնում է իր դեմ ոստիկանության հարուցած վարչական վարույթի մասին, մասնավորապես 2013թ. սեպտեմբերի 4-ին Բաղրամյան 26-ի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային  միության մտնելու կապակցությամբ:

Այս ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել մի քանի երիտասարդներ, Արգիշտի Կիվիրյանը նրանց ազատ արձակելու պահանջով մեկնել էր ոստիկանության բաժանմունք, որտեղ, ըստ քաղաքացիական ակտիվիստի, ոստիկաններն իրեն բռնի ուժով տեղափոխել էին բաժանմունք և իր դեմ վարչական վարույթ հարուցել:

Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան. «Մենք սպառել ենք Հայաստանի բոլոր ներպետական դատարանները, ուստի բողոք ուղարկեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց պարոն Կիվիրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել