Վրաերթ. տղամարդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Մածամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ի սահմաններում «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Մխիթար Նալբանդյանին, որը տեղում մահացել է: Ավտոմեքենայի վարորդը ներկայացել է բաժին: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել