Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 9-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ՏՏ 740 պետհամարանիշով (վարորոդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 1 մետր) և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 2000 թ. ծնված Ս. Պ.-ը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի և ուղևորի դիերը. վերջիններիս տեղափոխել են Տաշիրի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: