Այսօր Երևանում տեղի ունեցավ ուսուցանողների հավաստագրերի հանձման միջոցառումը: Չորս երիտասարդ կանայք իրենց դպրոցներում և բուհերում իրականացրել են ուսուցումներ կանանց իրավունքների վերաբերյալ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:
Միջոցառման ժամանակ երիտասարդ կանայք, կիսվելով սեփական տպավորություններով, նշեցին, որ ուսուցանումներն անցել են բավականին արդյունավետ աշակերտներն ու ուսանողները բավականին հետաքրքրված են եղել արծարծվող թեմաներով:
Իրավաբան.net