Նախկինում չդատված 54-ամյա Վոլոդյա Մուրադյանը մեղադրվում է կնոջը դաժանաբար սպանելու մեջ: Գործը քննում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին իրենց բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ: Վեճի ընթացքում դիտավորությամբ, կյանքից զրկելու նպատակով ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև կնոջ մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքերի, ճակատի թվով 2 հատ արյունազեղումների, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն, մուգ կարմիր գույնի արյունազեղումների , դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքերի, զույգ թոքերի, լյարդի վնասվածքների, ներքին / 3400 մլ / և արտաքին մասսիվ արունահոսությունների, ներքին օրգանների արտահայտված սակավարյունության, աջ բազկի արյունազեղման ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառող մարմնական վնասվածքներ ու տեղում սպանել է նրան:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը: Որպես իրեղեն ապացույցներ գործին են կցվել խոհանոցային 3 դանակները:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: