ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Առնոլդ Վարդանյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողն արժանացել է մագիստրանտների կողմից ներկայացվող «Լավագույն աշխատանք» մրցանակին:Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի կայքից:

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի Դաշնության Հարավարևմտյան պետական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների 5-րդ միջազգային բաց մրցույթին մասնակցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիրստրանտ Առնոլդ Վարդանյանը:

Միջազգային բաց մրցույթը կազմակերպվել էր Փաստաբանների դաշնային պալատի, Կուրսկի շրջանի փաստաբանական պալատի, Մոսկվայի ակադեմիկոս Օ. Կուտաֆինի անվան իրավաբանական պետական ակադեմիայի փաստաբանական ինստիտուտի, «Յուրիստ» հրատարակչական խմբի անմիջական աջակցությամբ:

AzEgR1ns6Dg0sG8wH5uuc6TOy1Հարավարևմտյան պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված մրցույթի նպատակն էր ուսանողների և երիտասարդ գիտնականների մոտ զարգացնել ստեղծագործական և գիտական մտքի աշխատանքը, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:

Մրցույթին, բացի ռուսատանյան բուհերից, մասնակցել են նաև Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի և Ղազախստանի՝ իրավագիտության ոլորտն ուսումնասիրող ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները:

Դեկտեմբերի 15-ին մրցույթի հանձնաժողովը՝ Կուրսկի շրջանի փաստաբանական պալատի նախագահ Ա. Դերենկովի գլխավորությամբ, քննարկել է մրցույթին ներկայացված աշխատանքները և հրապարակել լավագույն աշխատանքների հեղինակների անունները, որոնց շարքում է եղել նաև Մայր բուհի մագիստրանտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել