31-ամյա Վաղինակ Հովհաննիսյանը մեղադրվում է կնոջ հանդեպ սպանության փորձ կատարելու համար: Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալը բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը` 23-ամյա Կարինեն (անունը փոխված է) հետ վերցնի այս տարվա փետրվարին դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը և սպառնացել է սպանել նրան, եթե պահանջը չկատարի: Կարինեն հրաժարվել է կատարել պահանջը, և նա որոշել է սպանել Կարինեին:
2015 թվականի ապրիլի 10-ին` ժամը 18-ի սահմաններում, Վաղինակը հանդիպել է Կարինեին և նրա հորը: Կարինեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է ուղղել կնոջ մարմնին, մասնավորապես` նրա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել` հարվածներից մեկը դիպել է կնոջկրծքավանդակի ձախ կեսին` պաշտպանվելու արդյունքում պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով թեթև մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Միջամտել է կնոջ հայրը, ում նույնպես պատճառել է ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այնուհետև Վաղինակը փախել է դեպքի վայրից, գնացել տուն:
Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: