Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:
Ըստ աղբյուրի` նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են երկու հարյուրը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ:
Իրավաբան.net