Զգուշացեք Երեվան Մոլի մոտ կանգառ կատարելու համար 5000 դրամ տուգանվելուց

Երեվան Մոլի դիմաց` Արշակունյաց պողտայի վրա մեկ ամիս առաջ եղել է կարմիր գծանշան: Ներկայումս կարմիր գծերը հեռացվել են և տեղադրվել է կանգառն արգելող նշան: Չնայած այս հանգամանքին առ այսօր վարորդները կանգառ են կատարում նշված հատվածում: Վարորդներին տեղեկացնում ենք, որ Արշակունյաց պողոտայի նշյալ հատվածում առկա է տեսախցիկ:

Հիշեցնենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն` 5000 ՀՀ դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել