Հրդեհ Երևանի Լենինգրադյան փողոցում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Այս մասին հաղորդում են ՏԿԱԻՆ-ից:

Ըստ աղբյուրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի թիվ 23/11 հասցեում գտնվող վագոն-տնակի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.24-ին, մարվել՝ 11.38-ին: Այրվել է 10 անվադող:

IMG_3083 IMG_3080 IMG_3081 IMG_3082

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել