Ֆրանսիան ընդունել է մի օրինագիծ, որի նպատակն է արգելել նորաձևության մոդելների՝«չափազանց նիհար» լինելու չափանիշները:
Մոդելները պետք է ունենան առողջությունը մասնագիտական աշխատանքի հետ համատեղելու բժշկական թույլտվության տեղեկանք:
Օրենքը խախտող գործատուներին սպառնում է մինչև վեց ամսվա ազատազրկում և 75,000 եվրո տուգանք:
Օրինագծի նախորդ տարբերակը մոդելների համար առաջարկում էր մարմնի զանգվածի նվազագույն ցուցանիշ (BMI) հաշվի առնելով
Ֆրանսիայում մոդելային գործակալությունների բողոքի ալիքը:
Սակայն չորեքշաբթի ընդունված վերջնական նախագիծը թույլ է տալիս բժիշկներին որոշել մոդելների չափից դուրս նիհար լինելը՝ հաշվի առնելով նրանց քաշը,տարիքը և մարմնի կառուցվածքը:
Ֆրանսիան առաջին երկիրը չէ, որ օրենք է սահմանում թերքաշ մոդելների համար․ Իտալիան, Իսպանիան և Իսրայելը նույնպես ընդունել են նմանատիպ օրենքներ:
Ֆրանսիայում 30000-ից 40000 մարդ տառապում է անորեքսիայով, որոնցից 90 տոկոսը կանայք են:
Պատրաստեց ՝ Թեհմինե Մարդանյանը